L'autre affrontement à Paris, à la @LaTourEiffel. Des "supporters" ou casseurs vs la police. #FRAPOR #Euro2016Final pic.twitter.com/xd2rX1BmCv
— Bruno Guglielminetti (@Guglielminetti) July 10, 2016
Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչի ժամանակ ու խաղից հետո տեղի ունեցած անկարգությունների պատճառով ձերբակալվել է 40 մարդ, հայտնում է Daily Mail-ը:
Երկրպագունական անկարգությունները սկսվել են Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած հանդիպումից առաջ, եւ ոստիկանները ստիպված են եղել նաեւ օգտագործել արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ: Միջադեպը տեղի է ունեցել Էֆելյան աշտարակի մոտ գտնվող երկրպագուական գոտում, որտեղ հավաքվել էին 90 հազար ֆանատներ: Ոստիկանների վարկածով՝ ֆանատներն այրել են մի քանի ավտոմեքենա: Բախումները շարունակվել են եզրափակիչ հանդիպման ընթացքում, իսկ խաղից հետո անկարգություններ են եղել նաեւ Ելիսեյան դաշտերում:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում հաղթել էին նվազագույն հաշվով՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում