Ֆորմուլա-1-ի Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակում հաղթեց «Մերսեդեսի» ներկայացուցիչ Լյուիս Հեմիլթոնը:
Բրիտանացի ավտոարշավորդին հաջորդեց նրա թիմակից Նիկո Ռոսբերգը, իսկ Մաքս Ֆերստապենը «Ռեդ Բուլզից» եզրափակեց լավագույն եռյակը:
Հիշեցնենք, որ Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոնն է: Նախորդ տարի նա երրորդ անգամ նվաճել էր չեմպիոնի տիտղոսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում