14:52  ,  2 հուլիսի, 2012

Ինյեստան՝ Եվրո-2012-ի լավագույն ֆուտբոլիստ

Իսպանիայի ազգային հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ճանաչվել է Լեհաստանում եւ Ուկրաինայում կայացած ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության լավագույն խաղացող, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Եվրո-2012-ում 28-ամյա իսպանացին մասնակցեց 6 հանդիպան, սակայն արդյունավետությամբ աչքի չընկավ: Ինյեստայի միջին գնահատականը մեկ խաղի համար կազմել է 6.67 միավոր:

Ինյեստային լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել ՈւԵՖԱ-ի տեխնիկական հանձնաժողովի 11 մասնագետները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով