13:10  ,  5 հուլիսի, 2016

«Ռեալի» բժշկական շտաբը կարող է հեռանալ Ռոնալդուի պատճառով

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» ունի նոր անձնական բժիշկ, գրում է AS-ը:

31-ամյա հարձակվողը դժգոհ է Արքայական ակումբի բժշկական շտաբի աշխատանքից: Այդ պատճառով Ռոնալդուի հետ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ժամանակ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ստիպված է եղել գնալ փոխզիջումների: Սակայն դա դուր չի եկել բժշկական շտաբին, եւ 7 ֆիզիոթերապեւտներ ցանկանում են հեռանալ թիմից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն «Ռեալի» հոտ պայմանագիրը երկարաձգելու է մինչեւ 2020 կամ 2021 թվականը: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ի առանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում