12:41  ,  2 հուլիսի, 2012

Պորտուգալիա – Իսպանիա խաղն ամենակոպիտն էր Եվրո-2012-ում

Ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության ամենակոպիտ հանդիպումը կայացել է կիսաեզրափակիչում: Պորտուգալիա – Իսպանիա խաղում թիմերը միասին թույլ են տվել 52 խախտում: Հանդիպման գլխավոր մրցավարը 9 անգամ դիմել է դեղին քարտի օգնությանը:

Եվրո-2012-ի ամենակոպիտ թիմը Խորվաթիայի հավաքականն է, որը մեկ խաղի ընթացքում թույլ է տվել միջինը 20 խախտում: Երկրորդից երրորդ տեղերը բաժանում են Չեխիայի եւ Պորտուգալիայի թիմերը՝ միջինը 18-ական խախտում, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով