12:31  ,  2 հուլիսի, 2012

Եվրո-2012. բոլորից շատ կանոնները խախտել է Մարիո Բալոտելին

«Մանչեսթեր Սիթիի» եւ Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին բոլորից շատ է խախտել կանոնները Եվրո-2012-ում, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

21-ամյա իտալացին մասնակցել է վեց հանդիպման՝ 17 անգամ խախտելով կանոնները: Եռյակում հայտնվել են նաեւ չեխ Միլան Բարոշն ու իսպանացի Ալվարո Արբելոան, որոնք 16-ական խախտում են թույլ տվել:

Մրցակիցները բոլորից շատ կանոնները խախտել են իսպանացի պաշտպան Ալվարո Արբելոայի հետ պայքարում՝ 20 անգամ: Երկրորդ եւ երրորդ տեղերը բաժանում են Մարիո Բալոտելին ու Անդրեա Պիրլոն, որոնց նկատմամբ կանոնները խախտվել են 19-ական անգամ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով