12:14  ,  2 հուլիսի, 2012

Չավին՝ Եվրո-2012-ի լավագույն խաղ կառուցող

Իսպանիայի ազգային հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Հերնանդեսը բոլորից շատ փոխանցումներ է կատարել Լեհաստանում եւ Ուկրաինայում կայացած Եվրո-2012-ում:

32-ամյա իսպանացին մասնակցել է վեց հանդիպման եւ կատարել է 620 փախանցում, որոնց 86 տոկոսը ճիշտ են եղել, հաղորդում է «Советский Спорт»-ը:

Լավագույն տասնյակում ընդգրկվել են եւս յոթ իսպանացիներ, ինչպես նաեւ իտալացի Անդրեա Պիրլոն (540 փոխանցում, 76 տոկոս) եւ գերմանացի Բաստիան Շվայնշտայգերը (435, 80 տոկոս):

Հիշեցնենք, որ իռլանդացիների հետ խաղում Չավին Եվրոպայի առաջնությունների ռեկորդ սահմանեց՝ մեկ հանդիպման ընթացքում կատարելով 136 փոխանցում: Նախորդ ռեկորդը պատկանում էր հոլանդացի Ռոնալդ Կումանին, ով Եվրո-1992-ի խաղերից մեկում կատարել էր 117 փոխանցում:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով