16:44  ,  4 հուլիսի, 2016

Իսլանդիայի հավաքականը կունենա նոր գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Իսլանդիայի հավաքականի շվեդ գլխավոր մարզիչ Լարս Լագերբեկը Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչից դուրս մնալուց հետո հայտնել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից:

«Չեմ հեռանում ֆուտբոլից: Ամեն ինչ կախված է առաջարկներից: Ինչ վերաբերում է Իսլանդիայի հավաքականին, ապա թիմը կգլխավորի իմ կոլեգա Հեյմիր Հալգրիմսոնը: Ես էլ նրան կօգնեմ խորհուրդներով: Ապագայիս հարցով դեռ որոշում չեմ կայացրել»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցող իսլանդացիները 2:5 հաշվով պարտվեցին Ֆրանսիայի հավաքականին, որը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ հուլիսի 7-ին կհանդիպի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային: 67-ամյա Լարս Լագերբեկը 2011-ից է աշխատում Իսլանդիայի հավաքականը: Նախկինում նա գլխավորել է նաեւ Շվեդիայի եւ Նիգերիայի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում