11:07  ,  2 հուլիսի, 2012

Կասիլյասի հերթական ռեկորդները

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը մի քանի ռեկորդներ է սահմանել Եվրո-2012-ում:

31-ամյա դարպասապահը, սկսած 2008 թվականից, ոչ մի գոլ բաց չի թողել Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլերում: Նա կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը Եվրո-2008-ում, աշխարհի 2010թ. առաջնությունում եւ Եվրո-2012-ում:

Կասիլյասը նաեւ գերազանցեց իտալացի դապասապահ Դինո Ձոֆի ռեկորդը: Իտալացին սեփական դարպասն անառիկ էր պահել 494 րոպեների ընթացքում, իսկ իսպանացու ցուցանիշն արդեն 510 րոպե է:

Բացի այդ, Իկերը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը Եվրոպայի առաջնության 11 խաղերում հանդես է եկել ավագի թեւկապով: Մինչեւ այս լավագույն ցուցանիշն ունեին ֆրանսիացի Դիդյե Դեշամը, հոլանդացի Ռուդ Գուլիտը եւ իտալացի Պաոլո Մալդինին, ովքեր Եվրոպայի առաջնություններում ավագի թեւկապով խաղադաշտ էին դուրս եկել 9 անգամ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով