Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի երրորդ 1/4 եզրափակիչում ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը կմրցի Եվրոպայի գործող փոխչեմպիոն իտալացիների հետ:
Բորդոյում կայանալիք խաղում William Hill բուքմեյքերական գրասենյակն աշխարհի գործող չեմպիոնի հաղթանակը գնահատում է 2․3 գործակցով, իտալացիներինը՝ 4, իսկ ոչ ոքին՝ 2.8:
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում մրցելու է Ֆրանսիա - Իսլանդիա զույգի հաղթողի հետ։ Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Պորտուգալիան ու Բելգիան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում