10:36  ,  2 հուլիսի, 2012

Եվրո-2012. «Ոսկե խաղակոշիկը» բաժին հասավ Տորեսին

Եվրո-2012-ում երեք գոլի հեղինակ դարձած իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսն արժանացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին, որը շնորհվում է Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուին:

Եվրո-2012-ում 3-ական գնդակ են խփել նաեւ ռուս Ալան Ձագոեւը, գերմանացի Մարիո Գոմեսը, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, խորվաթ Մարիո Մանջուկիչը եւ իտալացի Մարիո Բալոտելին:

Պատվավոր մրցանակը բաժին հասավ Տորեսին, քանի որ իսպանացին երեք գոլ խփած ֆուտբոլիստներից բոլորից քիչ ժամանակ է անցկացրել խաղադաշտում՝ 189 րոպե: Բացի այդ, իսպանացին դարձել է նաեւ գոլային փոխանցման հեղինակ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

1. Ֆերնանդո Տորես (Իսպանիա) – 3 գոլ, 189 րոպե

2. Մարիո Գոմես (Գերմանիա) – 3 գոլ, 282 րոպե

3. Ալան Ձագոեւ (Ռուսաստան) – 3 գոլ, 253 րոպե

4. Մարիո Մանջուկիչ (Խորվաթիա) – 3 գոլ, 270 րոպե

5. Մարիո Բալոտելի (Իտալիա) – 3 գոլ, 421 րոպե

6. Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա) – 3 գոլ, 480 րոպե

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով