14:46  ,  1 հուլիսի, 2016

Իբրահիմովիչի չեմպիոնական վիճակագրությունը հույս է տալիս Մոուրինյոյին

«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին հայտարարած Զլատան Իբրահիմովիչն ունի չեմպիոնության զարմանալի վիճակագրություն: Շվեդ ֆուտբոլիստի նախորդ բոլոր ակումբները նրա տրանսֆերի հենց առաջին մրցաշրջանում նվաճել են չեմպիոնի տիտղոսը: Շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո Անգլիայի Պրեմյեր լիգայի տիտղոսը չնվաճած «Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի եւ Իբրահիմովիչի հենց առաջին մրցաշրջանում նվաճել չեմպիոնական գավաթը:

«Այաքս»՝ Հոլանդիայի չեմպիոն 2002-ին:

«Յուվենտուս»՝ Իտալիայի չեմպիոն 2005-ին:

«Ինտեր»՝ Իտալիայի չեմպիոն 2007-ին:

«Բարսելոնա»՝ Իսպանիայի չեմպիոն 2010-ին:

«Միլան»՝ Իտալիայի չեմպիոն 2011-ին:

ՊՍԺ՝ Ֆրանսիայի չեմպիոն 2013-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում