09:58  ,  2 հուլիսի, 2012

Ալբա. Ուրախ եմ «Բարսելոնա» տեղափոխվելու համար

Եվրո-2012-ի եզրափակիչ Իսպանիա – Իտալիա (4:0) խաղից հետո կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Խորդի Ալբան կիսվել է տպավորություններով:

«Ես առաջին անգամ մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը եւ հասա անհավատալի նվաճման: Սկզբում պատմությունը կերտվեց առանց ինձ, իսկ հիմա նաեւ ես մասնակցեցի իսպանացիների հաջողությանը: Անչափ ուրախ եմ եւ մինչեւ հիմա չեմ հավատում կատավածին: Օսպանտալատեում գտնվող հարազատներս վստահ էին, որ ես եզրափակիչում գոլի հեղինակ եմ դառնալու:

Շատ ուրախ եմ, որ «Վալենսիան» ու «Բարսելոնան» կարողացան փոխհամաձայնության գալ իմ տեղափոխության հարցում: Շնորհակալ եմ բոլոր մարդկանցից, ովքեր միշտ հավատացել են ինձ»,- Ալբայի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում