09:11  ,  2 հուլիսի, 2012

Չավի. Եթե կարողանամ, անպայման կմասնակցեմ նաեւ աշխարհի առաջնությանը

Հաղթեցինք, քանի որ ավելի ուժեղ էինք, Եվրո-2012-ի եզրափակիչում Իտալիայի թիմի նկատմամբ տարած հաղթանակից հետո հայտարարել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավի Հերնանդեսը:

«Ես չափազանց ուրախ եմ. սա մեր երկրի ուրախությունն է: Մենք կառավարեցինք ամբողջ խաղը եւ հաղթեցինք, քանի որ ավելի ուժեղ էինք: Մենք արժանի էինք այս տիտղոսին: Այսօր անկցացրեցինք մրցաշարի լավագույն հանդիպումը: Մենք մտանք պատմության մեջ այս հաղթանակով: Եթե կարողանամ, անպայման կմասնակցեմ նաեւ աշխարհի 2014թ. առաջնությանը»,- 32-ամյա Չավիի խոսքը մեջբերում է AS-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով