01:13  ,  2 հուլիսի, 2012

Եվրո-2012-ն ունեցավ վեց ռմբարկու

Լեհաստանում եւ Ուկրաինայում կայացած ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնությունն ունեցավ վեց ռմբարկու:

Մրցաշարի լավագույն ռմբարկուներն են՝ ռուս Ալան Ձագոեւը, գերմանացի Մարիո Գոմեսը, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, խորվաթ Մարիո Մանջուկիչը, իտալացի Մարիո Բալոտելին եւ իսպանացի Ֆերնանդո Տորեսը: Եվրո-2012-ում այս ֆուտբոլիստները խփել են 3-ական գնդակ:

Եվրո-2012-ում Տորեսը խաղադաշտում անցկացրել է 189 րոպե, Գոմեսը, Ձագոեւն ու Մաջուկիչը՝ 200 րոպեից ավելի, իսկ Բալոտլին ու Ռոնալդուն խաղացել են 400 րոպեից ավելի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով