00:55  ,  2 հուլիսի, 2012

Ինյեստան՝ Իսպանիա – Իտալիա հանդիպման լավագույն խաղացող

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ճանաչվել է Եվրո-2012-ի եզրափակիչ Իսպանիա – Իտալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում իսպանացիները չորս անպատասխան գնդակ ուղարկեցին Իտալիայի թիմի դարպասը եւ պատմության մեջ երրորդ անգամ հռչակվեցին ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն: 

Եզրափակիչում Ինյեստան չդարձավ գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ, սակայն աչքի ընկավ իրեն բնորոշ հիանալի խաղով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով