Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 27-ին ավարտվեց 1/8 եզրափակիչը եւ հայտնի դարձան հաջորդ փուլի բոլոր զույգերը:
Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային պայքարից դուրս թողած իտալացիները կմրցեն աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հետ, իսկ ֆրանսիացիներին բաժին հասավ Անգլիայի նկատմամբ սենսացիոն հաղթանակ տարած Իսլանդիան: Կկայանան նաեւ Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա դիմակայություններ:
1/8 եզրափակիչի արգելքը չհաղթահարեցին Իսպանիան, Անգլիան, Խորվաթիան, Հունգարիան, Հյուսիսային Իռլանդիան, Սլովակիան, Շվեյցարիան եւ Իռլանդիան:
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 24 հավաքականներ: Քառորդ եզրափակիչը կմեկնարկի հունիսի 30-ին:
Եվրո-2016, 1/4 եզրափակիչ
Հունիսի 30
Լեհաստան – Պորտուգալիա՝ 23:00-ին (Երեւանի ժամանակով), Մարսել
Հուլիսի 1
Ուելս – Բելգիա՝ 23:00, Լիլ
Հուլիսի 2
Գերմանիա – Իտալիա՝ 23:00, Բորդո
Հուլիսի 3
Ֆրանսիա – Իսլանդիա՝ 23:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում