22:40  ,  27 հունիսի, 2016

Հայաստանի հավաքականի մրցակիցը մնաց առանց գլխավոր մարզիչի

Ֆուտբոլի Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անգել Յորդանեսկուն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին հայտնել է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռեզվան Բուրլյանուն, հայտնում է Goal.com-ը:

Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ում ռումինացիները 3 խաղում վաստակել էին մեկ միավոր եւ դուրս մնացել խմբային փուլից: Յորդանեսկուն Ռումինիայի հավաքականում աշխատում էր 2014-ից:

Հիշեցնենք, որ Ռումինիայի հավաքականը Հայաստանի մրցակիցն է աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում