23:34  ,  1 հուլիսի, 2012

Եվրո-2012. Իսպանիա – Իտալիա՝ 2:0 (առաջին խաղակես)

Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում ընթացող Եվրո-2012-ի եզրափակիչ Իսպանիա - Իտալիա հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց իսպանացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Խաղի սկզբնամասում իսպանացիներն ավելի վտանգավոր էին գրոհում եւ 14-րդ րոպեին բացեցին հաշիվը: «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան գլխի հարվածով գրավեց Իտալիայի թիմի դարպասն՝ առաջ մղելով իսպանացիներին՝ 1:0:

Խաղի 21-րդ րոպեին վնասվածք ստացավ իտալացի պաշտպան Ջորջիո Կյելինին, ում փոխարինեց Ֆեդերիկո Բալցարետին: Առաջին խաղակեսում իտալացիները մի քանի վտանգավոր հարվածներ կատարեցին իսպանացիների դարպասի ուղղությամբ, սակայն Իկեր Կասիլյասն աչքի ընկավ հուսալի խաղով:

41-րդ րոպեին Խորդի Ալբան գերազանց փոխանցում ստացավ Չավիից եւ, գրավելով Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը, կրկնապատկեց Իսպանիայի հավաքականի առավելությունը՝ 2:0: Թիմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով