Ֆուտբոլի Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում մրցում են Հունգարիայի եւ Բելգիայի հավաքականները: Խաղային եւ տարածքային զգալի առավելություն ունեն Մարկ Վիլմոտսի գլխավորած թիմի խաղացողները, որոնք նաեւ մեկ անգամ գրավեցին Գաբոր Կիրայի դարպասը: Առաջին խաղակեսից հետո հաղթում են բելգիացիները: Հանդիպման մեկնարկում աչքի ընկավ Տոբի Ալդերվեյրելդը: Ընդմիջում է:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Հունգարիա - Բելգիա՝ 0:1 (առաջին խաղակես)
Տոբի Ալդերվեյրելդ, 10
Հունգարիա. Գաբոր Կիրայ, Ռոլանդ Յուհաս, Թամաշ Կադար, Ռիչարդ Գուզմիչ, Ադամ Լանգ, Զոլթան Գերա, Բալաժ Ջուջակ, Լասլո Կլայնհայսլեր, Ադամ Նագի, Գերգո Լովրենչիչ, Ադամ Սալաի:
Բելգիա. Տիբո Կուրտուա, Տոմաս Մենյե, Տոբի Ալդերվեյրելդ, Յան Վերտոնգեն, Թոմաս Վերմալեն, Ակսել Վիտսել, Ռաջա Նայնգոլան, Կեւին Դե Բրույնե, Դրիս Մերտենս, Էդեն Ազար, Ռոմելու Լուկակու:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում