16:14  ,  26 հունիսի, 2016

Արսեն Պապիկյանն՝ ռուսական «Արմավիրի» գլխավոր մարզիչ

Ռուսական «Արմավիր» ֆուտբոլային ակումբը հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնում Արսեն Պապիկյանին նշանակելու մասին: Ռուսաստանի Առաջին դիվիզիոնից դուրս մնալուց հետո հրաժարական էր ներկայացրել Վալերի Կարպինը:

2009-2013 թվականներին Արսեն Պապիկյանը եղել է Արմավիրի «Տորպեդոյի» գլխավոր մարզիչը, 2013-2016 թվականներին՝ «Կուբանի» գլխավոր մարզիչի օգնականը, ավարտված մրցաշրջանի վերջնամասում՝ «Կուբանի» գլխավոր մարզիչի պաշտոնակատարը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում