23:33  ,  24 հունիսի, 2016

Եվրո-2016. Գլխավոր մրցավարը մեկ խաղի համար ստանում է 6000 եվրո

Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղերը սպասարկող գլխավոր մրցավարները մեկ հանդիպման համար ստանում են 6 հազար եվրո, գրում է «Սպորտ Էքսպրեսը»:

Եզրային մրցավարները մեկ խաղի համար ստանում են 700-հազարական եվրո, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականները՝ 450-հազարական:

Բացի այդ, մրցավարները պարգեւավճար են ստանում մրցաշարին մասնակցելու համար: Ոչ պաշտոնական տվյալներով՝ պարգեւավճարների ընդհանուր գումարը հասնում է 65 հազար եվրոյի: Աշխարհի առաջնությունում բոնուսներն ավելի քիչ են:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի խաղերը սպասարկում են 18 մրցավարներ.

Մարտին Ատկինսոն (Անգլիա)

Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)

Ջյունեյթ Չակիր (Թուրքիա)

Մարկ Կլատենբուրգ (Անգլիա)

Ուիլյամ Կոլամ (Շոտլանդիա)

Յոնաս Էրիկսոն (Շվեդիա)

Օվիդիու Խացեգան (Ռումինիա)

Սերգեյ Կարասեւ (Ռուսաստան)

Վիկտոր Կաշայ (Հունգարիա)

Պավել Կրալովեց (Չեխիա)

Բյորն Կեյպերս (Հոլանդիա)

Շիմոն Մարչինյակ (Լեհաստան)

Միլորադ Մաժիչ (Սերբիա)

Սվեյն Մոեն (Նորվեգիա)

Նիկոլա Ռիցոլի (Իտալիա)

Դամիր Սկոմինա (Սլովենիա)

Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա)

Կարլսո Վելասկո Կարբալյո (Իսպանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով