17:36  ,  1 հուլիսի, 2012

Եվրո-2012. 40 հազար իսպանացի եզրափակիչը կդիտի «Սանտյագո Բեռնաբեուի» մոտ

Ավելի քան 40 հազար մարդ Եվրո-2012-ի եզրափակիչ հանդիպման ուղիղ հեռարձակմանը հետեւելու է Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնի մոտ գտնվող ֆան-գոտում տեղադրված մեծ էկրաններով:

Սպասվում է, որ խաղից առաջ ֆան-գոտում կկայանա իսպանական դիջեյներից մեկի 40 րոպեանոց համերգը, տեղեկացնում է Marca-ն:

Եվրո-2012-ի եզրափակիչ Իսպանիա – Իտալիա հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին Կիեւում: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով