15:44  ,  1 հուլիսի, 2012

Եվրո-2012. Իսպանիան փլեյ-օֆում 900 րոպե գոլ բաց չի թողնում

Եվրո-2012-ում Իտալիայի հետ եզրափակիչ հանդիպումից առաջ Իսպանիայի հավաքականը միջազգային խոշոր մրցաշարերի փլեյ-օֆի հանդիպումներում արդեն 900 րոպե անառիկ է պահում դարպասները:

Իսպանիայի հավաքականը գոլ բաց չի թողնում սկսած Եվրո-2008-ի քառորդ եզրափակչից, հաղորդում է Opta Sport-ը:

Նշենք նաեւ, որ աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնները Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերում առանց պարտության 11 անընդմեջ հանդիպում են անցկացրել:

Եվրո-2012-ի եզրափակիչ Իսպանիա – Իտալիա հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին Կիեւում: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով