14:36  ,  1 հուլիսի, 2012

Եվրո-2012. Պեդրու Պրոենսա. Մեծ պատիվ է վարել եզրափակիչ հանդիպումը

Ես հասել եմ իմ մրցավարական կարիերայի գագաթնակետին, ասել է Իսպանիա – Իտալիա եզրափակիչ հանդիպման գլխավոր մրցավար, պորտուգալացի Պեդրու Պրոենսան:

«Նշանակվել եզրափակիչ հանդիպման գլխավոր մրցավար` մեծ պատիվ է իմ եւ իմ օգնականների համար, դա մրցաշարի ընթացքում մեր կայուն աշխատանքի գնահատականն է:

Յուրաքանչուր մրցավարի համար նման հանդիպումը` կարիերայի առանցքային պահն է: Կանեմ ամեն ինչ, որպեսզի եզրափակչին արժանի մրցավարություն լինի»,- Պրոենսայի խոսքն է մեջբերում A Bola-ն:

Հիշեցնենք, որ հենց Պրոենսան է վարել 2011/12-ի Չեմպիոնների լիգայի «Բավարիա» - «Չելսի» եզրափակիչ հանդիպումը (1:1, 3:4):

Եվրո-2012-ի եզրափակիչ Իսպանիա – Իտալիա հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին` Կիեւում: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով