15:02  ,  1 հուլիսի, 2012

Իռլանդացիները՝ Եվրո-2012-ի լավագույն երկրպագուներ

Ֆուտբոլի Իռլանդիայի ազգային հավաքականի երկրպագուները ճանաչվել են Եվրո-2012-ի լավագույն երկրպագուներ: Իռլանդացի երկրպագուներին պատվավոր մրցանակը կհանձնի ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, հաղորդում է «Սպորտ Էքսպրեսը»

Իռլանդիայի հավաքականն ըդգրկված էր Եվրո-2012-ի C խմբում եւ չկարողացավ միավորներ վաստակել՝ կրելով երեք անընդմեջ պարտություն: Ջովանի Տրապատոնիի թիմը ակնհայտորեն զիջում էր մրցակիցներին, բայց իռլանդացի երկրպագուները բոլորից լավ են աջակցել իրենց երկրի ազգային հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով