13:52  ,  1 հուլիսի, 2012

Եվրո-2012. Գվարդիոլա. Իսպանիան կհաղթի եւ կմտնի պատմության մեջ

Կարծում եմ, որ այսօր Իսպանիան կհաղթի եւ կմտնի պատմության մեջ: Չորս տարվա մեջ հաղթել երեք խոշոր մրցաշար` բացառիկ նվաճում է, Իսպանիա – Իտալիա եզրափակիչ հանդիպման վերաբերյալ իր կարծիքն է ասել «Բարսելոնայի» նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

«Ոչ մի տարբերություն, իսպանացիների մեկնարկային կազմում կլինի մաքուր հարձակվող, թե` ոչ: Նրանց կազմում կան խաղացողներ, որոնք կարող են գոլ խփել:

Թիմը գտնվում է հուսալի ձեռքերում: Դել Բոսկեն` մեր հավաքականի համար լավագույն մարզիչն է»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում El Mundo Deportivo-ն:

Եվրո-2012-ի եզրափակիչ Իսպանիա – Իտալիա հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին Կիեւում: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով