00:53  ,  1 հուլիսի, 2012

Եվրո-2012. Իսպանիա – Իտալիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են

Եվրո-2012-ի եզրափակիչ Իսպանիա – Իտալիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են: 70 հազար հանդիսական տեղավորող Կիեւի «Օլիմպիական» ստադիոնի տոմսերի վաճառքի վայրում հայտարարվել է այն մասին, որ տրիբունաներում ազատ տեղեր չկան: Այժմ հանդիպմանը հետեւել ցանկացողները ստիպված են տոմսերի համար դիմել վերավաճառողներին:

Եզրափակչի վերջին տոմսերը վաճառվել են 3,3 հազ. գիվենով, դա կազմում է մոտավորապես 330 եվրո: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Եվրո-2012-ում հաճախելիության նոր ռեկորդ է գրանցվել: Միայն խմբային փուլի եւ քառորդ եզրափակիչ հանդիպումներից հետո տրիբունաներում ներկա է եղել 1,3 մլն երկրպագու, իսկ կիսաեզրափակիչներից հետո` ավելի քան 1,4 մլն երկրպագու, հաղորդում է Советский спорт-ը:

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1996թ. Անգլիայում կայացած Եվրոպայի առաջնությունում. այն ժամանակ հանդիպումներին ներկա է եղել 1,27 մլն մարդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով