23:39  ,  30 հունիսի, 2012

Եվրո-2012. Չավի. Եթե պարտվենք, արդարացում չի լինի

Մենք խմբային փուլում կարող էինք հաղթել Իտալիային: Եթե վաղը մենք պարտվենք, մեզ արդարացում չի լինի, ասել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավին:

«Ֆուտբոլիստների մեծագույն սերունդ է մերը: Մենք շատ բանի ենք հասել: Մենք եւս մեկ տիտղոս նվաճելու եւ պատմության մեջ մտնելու հիանալի հնարավորություն ունենք:

Իտալիան սկսել է այլ կերպ խաղալ: Այժմ նա կարողանում է  ոչ միայն «կատենաչո» ստեղծել, այլ նաեւ գնդակը լավ վերահսկել: Դա շատ տաղանդավոր թիմ է»,- Չավիի խոսքն է մեջբերում Gazeta.ru-ն:

Եվրո-2012-ի Իսպանիա - Իտալիա եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին, Կիեւում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով