20:55  ,  30 հունիսի, 2012

Եվրո-2012. Բենտու. Ռոնալդուն պետք է ստանա «Ոսկե գնդակը»

Կրիշտիանուն լավ խաղաց: Այժմ նա աշխարհի լավագույն խաղացողն է, այդ պատճառով պետք է ստանա «Ոսկե գնդակը», ասել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն` գնահատելով հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի խաղը Եվրո-2012-ում:

«Նա շատ լարված մրցաշրջան անցկացրեց, եւ միեւնույն է, յուրաքանչյուր մարզման ընթացքում նա ցույց էր տալիս բարձր պրոֆեսիոնալիզմ»,- Բենտուի խոսքն է մեջբերում RTP-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով