20:44  ,  30 հունիսի, 2012

Լորան Բլանը պաշտոնապես լքեց իր պաշտոնը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան (ՖՖՖ) որոշեց Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանի հետ չերկարաձգել պայմանագիրը:

ՖՖՖ-ի նախագահ Նոել Լե Գրեն հավաքականի մարզչին շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար:

Հավաքականի նոր մարզչի վերաբերյալ ՖՖՖ-ն պաշտոնական հայտարարություն կանի հուլիսի 3-ին:

Բլանը ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ հակված է թողնել հավաքականի մարզչի պաշտոնը, հաղորդում է France Football-ը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով