21:53  ,  16 հունիսի, 2016

Եվրո-2016. Լիոնի ուժեղ կարկուտն ու Ուկրաինայի երկրորդ պարտությունը (ֆոտոշարք)

Ֆրանսիայում շարունակվող Եվրո-2016-ի C խմբի երկրորդ տուրում Ուկրաինայի հավաքականը 0:2 հաշվով պարտվեց Հյուսիսային Իռլանդիային: Լիոնում կայացած հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբնամասում անգլիական «Վեստ Բրոմվիչի» պաշտպան Գարեթ Մաքոլինը խփեց բրիտանացիների առաջին գոլը, իսկ երկրորդ գնդակը գրանցվեց ավելացված ժամանակում: Այն իր անվան դիմաց գրանցեց փոխարինման դուր եկած Նիլ Մքգրինը:

58-րդ րոպեին խաղը դադարեցվեց կարկուտի պատճառով: Թիմերը հանդերձարան տանող թունելում մի քանի րոպե սպասեցին կարկուտի ավարտին, իսկ հետո վերադարձան խաղադաշտ եւ վերսկսեցին խաղը: 

Հիշեցնենք, որ առաջին տուրում Ուկրաինան 0:2 հաշվով պարտվել է գերմանացիներին, իսկ Հյուսիսային Իռլանդիան նվազագույն հաշվով պարտվել էր Լեհաստանին: C խմբի մյուս խաղում Գերմանիան ու Լեհաստանը կհանդիպեն հունիսի 16-ին Փարիզում:

Եվրո-2016. C խումբ, երկրորդ տուր

Ուկրաինա - Հյուսիսային Իռլանդիա՝ 0:2

Գարեթ Մաքոլի, 49, Նիլ Մքգրին, 90+6

Ուկրաինա. Անդրեյ Պյատով - Արտյոմ Ֆեդեցկի, Յարոսլավ Ռակիցկի, Եվգենի Խաչերիդի, Վյաչեսլավ Շեւչուկ, Տարաս Ստեպանենկո, Սերգեյ Սիդորչուկ (Դենիս Գարմաշ, 74), Անդրեյ Յարմոլենկո, Վիկտոր Կովալենկո (Օլեքսանդր Զինչենկո, 84), Եվգենի Կոնոպլյանկա, Եվգենի Սելեզնյով (Ռոման Զոզուլյա, 71):

Հյուսիսային Իռլանդիա. Մայքլ Մաքգովերն - Գարեթ Մաքոլի, Ջոնի Էվանս, Քրիս Բերդ, Աարոն Հյուզ, Քորի Էվանս, Քրեյգ Քեթքարթ, Սթյուարթ Դալաս, Օլիվեր Նորվուդ, Ջեյմի Ուորդ (Նիլ Մքգրին, 69), Քոնոր Վաշինգտոն (Ջոշ Մագենիս, 84):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով