19:43  ,  30 հունիսի, 2012

Եվրո-2012. Պրանդելի. Իսպանիան աշխարհի լավագույն թիմն է

Իսպանիայի հավաքականը աշխարհի լավագույն թիմն է: Նա դա ապացուցում է ամեն տարի, ասել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին:

«Իսպանացիները չեն փոխում իրենց խաղային փիլիսոփայությունը եւ բոլորին հերթով հաղթում են:

Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն ինձ նամակ է հղել: Դա մեծ պատիվ է: Հուսով եմ, որ մենք կարդարացնենք նրա ակնկալիքները: Շատերը մեզ չէին հավատում, իսկ նա միշտ էր հավատում: Մենք զգում ենք նրա աջակցությունը»,- Պրանդելիի խոսքն է մեջբերում Gazeta.ru-ն:

Եվրո-2012-ի Իսպանիա – Իտալիա եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին, Կիեւում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով