19:14  ,  30 հունիսի, 2012

Սիլվիա Բալոտելի. Մարիոն նախորդ անգամ արտասվել էր Ժոզե Մոուրինյոյի պատճառով

Ինձ համար շատ դժվար է որդուս արտասվելիս տեսնել, պատմել է Սիլվիա Բալոտելին` Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիի մայրը:

«Կարծեմ վերջին անգամ նա արտասվել է Ժոզե Մոուրինյոյի պատճառով: Բացի այդ, Մարիոյին դժվար է այդպես` ամբողջ աշխարհի առջեւ գրկել ինձ:

Ինչպես բոլոր երիտասարդները, նա ամաչում է իր մոր հետ գրկախառնվել: Սակայն այդ պահին (Գերմանիայի հավաքականի հետ կիսաեզրափակիչ հանդիպումից հետո) նա չափազանց երջանիկ էր, որպեսզի դրա մասին մտածեր:

Պրանդելին շատ լավ մարդ է: Նա շատ բան է սովորեցրել որդուս, հենց այդ պատճառով նա այսօր էլ է զանգահարել եւ շնորհակալություն հայտնել մեզ»,- Սիլվիա Բալոտելիի խոսքն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ 2008-10 թվականներին Մարիո Բալոտելին` Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ, հանդես է եկել իտալական «Ինտերում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով