22:30  ,  15 հունիսի, 2016

Եվրո-2016. Գրանիտ Ջական երկրորդ խաղում անընդմեջ ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ

Ռումինիայի եւ Շվեյցարիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի A խմբի երկրորդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լոնդոնի «Արսենալի» նորեկ Գրանիտ Ջական, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղում Շվեյցարիայի հավաքականի ավագը մեկնարկային կազմում խաղաց 90 րոպե: Ջական լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաեւ Ալբանիայի դեմ առաջին տուրի խաղում:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Խմբի մյուս խաղում Ֆրանսիան ու Ալբանիան հունիսի 15-ին կհանդիպեն Մարսելում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով