20:06  ,  15 հունիսի, 2016

Եվրո-2016. Ռուս ֆանատները ֆայերներ են բոցավառել Լիլի ստադիոնում

Եվրո-2016-ի խմբային փուլի երկրորդ տուրի Ռուսաստան - Սլովակիա հանդիպման ժամանակ ռուսաստանցի ֆանատները տրիբունայում բոցավառել են ֆայերներ: ՈւԵՖԱ-ի կանոնադրությամբ արգելված է հրանյութեր մտցնել ստադիոն:

Այս խաղից առաջ ՈւԵՖԱ-ն պայմանական որակազրկել էր Ռուսաստանի հավաքականին Անգլիայի թիմի դեմ խաղից հետո տրիբունաներում ռուս ֆանատների հրահրած զանգվածային բախումների եւ անկարգությունների համար՝ զգուշացնելով, որ հաջորդ հանդիպումների ժամանակ ստադիոնում ֆանատների կողմից որեւէ խախտման համար թիմը կհեռացվի մրցաշարից:

Հիշեցնենք, որ երկրորդ խաղում Ռուսաստանի հավաքականը սլովակներին պարտվել է 1:2 հաշվով

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով