18:24  ,  30 հունիսի, 2012

Եվրո-2012. Իտալիայի հավաքականը ժամանեց Կիեւ

Իտալիայի հավաքականը ժամանել է Կիեւ։ Հուլիսի 1-ին Ուկրաինայի մայրաքաղաքի «Օլիմպիական» ստադիոնում իտալացիները Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսի համար կհանդիպեն աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի հետ։

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներին, մարզիչներին եւ սպասարկող անձնակազմին Կիեւի օդանավակայանում դիմավորել են լրագրողներ, երկրպագուներ եւ ավանդական ազգային տարազով աղջիկներ, որոնք աղ ու հաց են առաջարկել հյուրերին։

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները Կիեւ են ժամանել ընտանիքների հետ։

Թիմի գլխավոր մարզիչ Չեզաեր Պրանդելին աղ ու հացով աղջիկներից խնդրել է գլխի պսակները, հաղորդում է «Украина-2012» տեղեկատվական կենտրոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով