18:11  ,  30 հունիսի, 2012

Մենոտի. Մեսին միայնակ ոչինչ չի կարող անել

Մեսին աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականին չի փրկի: Միայն Մեսին երաշխիք չէ հաղթանակի հասնելու համար, նշել է Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Սեսար Մենոտին:

«Լիոնելը կարող է առաձին հանդիպումների ելքը վճռել, մենք ուրախ ենք, որ նման խաղացող ունենք,  բայց եթե 2014 թվականին մենք իսկական թիմ չստեղծենք, Մեսին չի փրկի մեզ:  

1970թ. աշխարհի առաջնությունում լավագույն խաղացողը Պելեն էր, բայց նա միայնակ չէր: Նրան օգնում էին Տոստաոն, Ժաիրզինյոն, Ժերսոնը, Կլոդոալդոն»,- Մենոտիի խոսքն է մեջբերում Gazeta Esportiva-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով