19:28  ,  30 հունիսի, 2012

Երիտասարդական Չեմպիոնների լիգա

2013-2014 թվականների մրցաշրջանում ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի շրջանակում կանցկացվի երիտասարդական թիմերի մրցաշար, որը նախատեսված կլինի մինչեւ 19 տարեկանների համար։

Մրցաշարին կմասնակցեն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում ներկայացված ակումբների երիտասարդական թիմերը եւ կխաղան նույն օրացույցով։

Չեզոք խաղադաշտում կանցկացվի ոչ միայն եզրափակիչ հանդիպումը, այլ նաեւ կիսաեզրափակիչները։

ՈւԵՖԱ-ն նոր մրցաշարը նախատեսում է անցկացնել երկու մրցաշրջան, որից հետո որոշում կընդունվի նախաձեռնության հետագա ճակատագրի մասին, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով