18:48  ,  13 հունիսի, 2016

Եվրո-2016. Պիկեի գոլը հաղթանակ բերեց Իսպանիային չեխերի նկատմամբ (ֆոտոշարք)

Եվրո-2016-ի D խմբի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը Թուլուզում մրցեց չեխերի հետ եւ հաղթանակ տարավ միայն 87-րդր րոպեին Ժերար Պիկեի խփած գոլի շնորհիվ` 1:0։ «Բարսելոնայի» պաշտպանն օգտագործեց ակումբակից Անդրես Ինյեստայի փայլուն փոխանցումը։ Չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Վիսենտե Դել Բոսկեի գլխավորած թիմն ամբողջ հանդիպման ընթացքում ուներ հսկայական առավելություն՝ 17 հարված կատարեց դեպի դարպասը։ Դարպասապահ Պետեր Չեխի հուսալի խաղը եղավ վճռորոշ խոշոր հաշվով պարտությունից խուսափելու համար։

D խմբում են ընդգրկված նաեւ Խորվաթիայի եւ Թուրքիայի հավաքականները, որոնց խաղում 1։0 հաշվով հաղթել են խորվաթները։

Եվրո-2016, D խումբ, առաջին տուր

Իսպանիա - Չեխիա՝ 1։0

Ժերար Պիկե, 87 

Իսպանիա. 13.Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ») - 16.Խուանֆրան («Աթլետիկո»), 15.Սերխիո Ռամոս («Ռեալ»), 3.Ժերար Պիկե («Բարսելոնա»), 18.Ժորդի Ալբա («Բարսելոնա»), 5.Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), 6.Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), 10.Սեսկ Ֆաբրեգաս («Չելսի») ( 14.Տիագո Ալկանտարա («Բավարիա»), 70), 21.Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), 22.Նոլիտո («Սելտա») (11.Պեդրո («Չելսի»), 82), 7.Ալվարո Մորատա («Յուվենտուս») (20.Արից Ադուրիս («Աթլետիկ»), 62)։

Չեխիա. 1.Պետր Չեխ («Արսենալ») - 2.Պավել Կադերժաբեկ («Հոֆենհայմ»), 6.Տոմաշ Սիվոկ («Բուրսասպոր»), 5.Ռոման Հուբնիկ («Վիկտորիա»), 8.Դավիդ Լիմբերսկի («Վիկտորիա»), 13.Յարոսլավ Պլաշիլ («Բորդո»), 22.Վլադիմիր Դարիդա («Հերտա»), 4.Թեոդոր Գաբրե Սելասի («Վերդեր») (18.Յոսեֆ Շուրալ («Սպարտա»), 86), 10.Տոմաշ Ռոսիցկի («Արսենալ») (15.Դավիդ Պավելկա («Կասիմպաշա»), 89), 19.Լադիսլավ Կրեյչի («Սպարտա»), 7.Տոմաշ Նեցիդ («Բուրսասպոր») (21.Դավիդ Լաֆատա («Սպարտա»), 75)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով