09:01  ,  13 հունիսի, 2016

Ամերիկայի Գավաթ. Բրազիլիայի հավաքականը պարտվեց եւ լքեց պայքարը

Բրազիլիայի հավաքականը չկարողացավ հաղթահարել ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի արգելքը: Երրորդ տուրում բրազիլացիները նվազագույն հաշվով պարտվեցին Պերուի հավաքականին եւ 4 միավորով B խմբում գրավեցին երրորդ տեղը: Ընդ որում՝ Կարլոս Դունգայի թիմին փլեյ-օֆֆի ուղեգիր կպարգեւեր նաեւ ոչ ոքին:

Խմբի մյուս խաղում Էկվադորի հավաքականը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Հաիթիի դարպասը եւ, վաստակելով 5 միավոր, երկրորդ տեղով նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: Պերուացիները խմբում հաղթեցին 7 միավորով, իսկ Հաիթին կրեց 3 պարտություն:

Նախորդ անգամ Բրազիլիայի հավաքականը Ամերիկայի Գավաթի խմբային փուլից դուրս էր մնացել 1987 թվականին: Ավելի վաղ խմբային փուլի արգելքը չէր կարողացել հաղթահարել մրցաշարի ֆավորիտներից Ուրուգվայի հավաքականը:

Ամերիկայի Գավաթ, երրորդ տուր

B խումբ

Բրազիլիա – Պերու՝ 0:1

Ռաուլ Ռուիդազ, 75

Էկվադոր – Հաիթի՝ 4:0

Էներ Վալենսիա, 11, Ջեյմի Այովի, 20, Կրիստիան Նոբոա, 57, Անտոնիո Վալենսիա, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news