15:55  ,  30 հունիսի, 2012

Մեկնարկում է Տուր դե Ֆրանսը

Հածանվասպորտի Տուր դե Ֆրանս-2012-ի մրցումները կմեկնարկեն հունիսի 30-ին բելգիական Լյեժ քաղաքում: Առաջին մրցափուլի երկարությունը կկազմի 6.1 կմ: Երկրորդ փուլը կկայանա հուլիսի 1-ին (Լյեժ – Սերեն, 198 կմ): Մրցումները կավարտվեն հուլիսի 22-ին Փարիզում:

Տուր դե Ֆրանս-2012-ի կազմակերպիչ Կրիստիան Պրյուդոմի խոսքով՝ 99-րդ մրցումները կկայանան Ֆրանսիայում, Բելգիայում եւ Շվեյցարիայում: Ընդհանուր մրցուղին կկազմի 3479 կմ: Այս տարի հաղթողի տիտղոսը կվիճարկեն մի շարք հայտնի հեծանվորդներ, այդ թվում՝ գործող չեմպիոն, ավստրալացի Կեյդել Էվանսը: Ռուսաստանը կներկայացնի «Կատյուշա» թիմը՝ Դենիս Մենշովի գլխավորությամբ:

Այս մրցումներում կլինեն ավելի բարդ փորձություններ եւ դժվար անցանելի ճանապարհներ, որոնց երկարությունը կհասնի 100 կմ-ի: Այս փոփոխություններն ավելի կհետաքրքրացնեն պայքարը, ինչի արդյունքում մրցումները կունենան ավելի շատ հանդիսականներ, հաղորդում է vesti.ru-ն:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում