15:01  ,  30 հունիսի, 2012

Յոհան Բլեյկը հաղթեց աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթին

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 100 մետրի աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթը Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի անցումային մրցումներում պարտվել է իր հայրենակցին՝ Յոհան Բլեյկին:

100 մետրում Բոլթը ցույց է տվել 9.86 վայրկյան արդյունք՝ 0.11 վայրկյանով զիջելով գլխավոր մրցակցին: 22-ամյա Բլեյկը գրանցել է իր կարիերայի լավագույն արդյունքը՝ 9,75 վայրկյան: Մինչեւ այս նրա լավագույն արդյունքը 9,82 վայրկյան էր, հաղորդում է eurosport-ը:

Հիշեցնենք, որ 100 մետր վազքում աշխարհի ռեկորդը պատկանում է Ուսեյն Բոլթին (9.58):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում