14:41  ,  30 հունիսի, 2012

2015թ. ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը՝ Թբիլիսիում

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի 2015թ. Սուպերգավաթի հանդիպումը կկայանա Թբիլիսիում: Այդ մասին հայտարարել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն:

2013 թվականին Սուպերգավաթի հանդիպումը կկայանա Պրահայում, իսկ 2014-ին՝ Կարդիֆում, հաղորում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը վիճարկում են Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի գավաթակիրները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով