20:47  ,  11 հունիսի, 2016

Եվրո-2016. Ուելս - Սլովակիա՝ 1:0 (առաջին խաղակես)

Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի առաջին տուրում B խմբում հանդիպել են Ուելսի ու Սլովակիայի հավաքականները, որոնք նորամուտը նշեցին ֆուտբոլի Եվրոպայի առաջնություններում:

Բորդոյում ընթացող հանդիպման առաջին խաղակեսից հետո բրիտանական թիմը հաղթում է նվազագույն հաշվով: Միակ գոլը տուգանայինից խփել է Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը: Ընդմիջում է:

Եվրո-2016, առաջին տուր

B խումբ

Ուելս - Սլովակիա՝ 1:0 (առաջին խաղակես)

Գարեթ Բեյլ, 10

Ուելս. Դենի Ուորդ, Կրիստոֆեր Գանտեր, Նիլ Թեյլոր, Բեն Դեւիս, Ջեյմս Չեստեր, Էշլի Ուիլյամս, Ջո Ալեն, Դեւիդ Էդվարդս, Աարոն Ռեմզի, Գարեթ Բեյլ, Ջոնաթան Ուիլյամս:

Սլովակիա. Մատուշ Կոզաչիկ, Պետեր Պեկարիկ, Մարտին Շկրտել, Յան Դյուրիցա, Դուշան Շվենկո, Պետրիկ Գրաշովսկի, Մարեկ Համշիկ, Յուրայ Կուցկա, Վլադիմիր Վայս, Ռոբերտ Մակ, Միխալ Դյուրիշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով