16:11  ,  30 հունիսի, 2012

Հունաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել «Կուբան»

Հունաստանի ազգային հավաքականի եւ շոտլանդական «Սելթիկի» հարձակվող Գիորգիոս Սամարասը դարձել է Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր տրանսֆերային նպատակը, հաղորդում է чемпионат.com-ը:

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն ցանկանում է, որ հենց Սամարասը փոխարինի կոտդիվուարցի հարձակվող Լասինա Տրաորեին, որը տեղափոխվել է Մախաչկալայի «Անժի»:

27-ամյա Սամարասի տրանսֆերային արժեքը գնահատվում է երեք միլիոն եվրո: Հույն հարձակվողը 2008 թվականին անգլիական «Մանչեսթեր Սիթիից» է տեղափոխվել «Սելթիկ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում