23:48  ,  10 հունիսի, 2016

Եվրո-2016. Ֆրանսիա - Ռումինիա՝ 0:0 (առաջին խաղակես)

«Ստադ դը Ֆրանս» ստադիոնում մեկնարկած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բացման խաղում մրցաշարի կազմակերպիչ Ֆրանսիայի ազգային հավաքականն ընդունել է Ռումինիայի թիմին: A խմբում ընդգրկված հավաքականների դիմակայության առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 0:0:

Արդեն չորրորդ րոպեին ռումինացիներն ունեին հաշիվը բացելու հրաշալի հնարավորություն: Անկյունայինի խաղարկումից հետո Բոգդան Ստանկուն չկարողացավ մեկ մետրից կատարած հարվածով գրավել Ֆրանսիայի հավաքականի դարպասը: Փրկեց դրությունը դարպասապահ Ուգո Լյորիսը:

Հետագայում հնարավորություններ ունեին Ժիրուն, Գրիզմանն ու Պոգբան, սակայն Ֆրանսիայի հավաքականն այդպես էլ չկարողացավ առաջին խաղակեսում հասնել հաջողության:

Ընդմիջում է:

A խմբում են ընդգրկված նաեւ Շվեյցարիայի եւ Ալբանիայի հավաքականները, որոնք կհանդիպեն հունիսի 11-ին:

Եվրո-2016, A խումբ

Ֆրանսիա - Ռումինիա՝ 0:0 (առաջին խաղակես)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով