16:42  ,  10 հունիսի, 2016

Մարադոնա. Եվրո-2016-ի գլխավոր աստղը Ռոնալդուն է

Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հունիսի 10-ին Ֆրանսիայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնության գլխավոր աստղի դերում տեսնում է Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Ռոնալդուն կարող է իր հետեւից տանել կոլեկտիվին, նաեւ ինքնուրույն վճռել հանդիպման արդյունքը: Անկասկած, նա կլինի Եվրո-2016-ի գլխավոր աստղը: Չեմ կարծում, որ այդ մակարդակի խաղացողը ճնշում կզգա: Իսկ նրա դեմ խաղացող պաշտպանները կլինեն ճնշման տակ»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Bernabeu Digital-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Մարադոնան հայտարարել էր, որ «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի աստղ Լիոնել Մեսին չունի առաջատարին հատուկ բնավորություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով