09:32  ,  10 հունիսի, 2016

Եվրո-2016. Անգլիացի ֆանատները Մարսելում փնտրել են ԻՊ-ի ահաբեկիչների եւ բախվել ոստիկանների հետ (ֆոտո)

Եվրո-2016-ի մեկնարկին նախորդած գիշերը Մարսելում բախումներ են տեղի ունեցել անգլիացի ֆանատների, Մարսելի բնակիչների եւ ոստիկանների միջեւ: Մարսելի կենտրոնում, Հին նավահանգստի հարակից տարածքում մոտ 200 անգլիացի ֆանատներ հրահրել են բախումներ:

Անգլիայի հավաքականի աջակիցների մեծ մասը եղել ալկոհոլի ազդեցության տակ: Նրանք նաեւ վանկարկել են՝ «Ո՞ւր ես, Իսլամական պետություն»՝ ակնարկելով, որ ոչ մի ահաբեկչական վտանգ չի կարող իրենց խանգարել ներկա լինել Անգլիայի ազգային թիմի հանդիպումներին Եվրո-2016-ի ժամանակ, հաղորդում է dailymail-ը:

Մարսելում կենտրոնացած է Ֆրանսիայի ամենախոշոր իսլամական համայնքներից մեկը: Անգլիայի հավաքականը հունիսի 11-ին առաջին հանդիպումը կանցկացնի Մարսելում: Մրցակիցը կլինի Ռուսաստանի թիմը: Այդ օրը Մարսելում սպասվում է մինչեւ 150 հազար անգլիացի ֆուտբոլասերների ներկայություն:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով