13:32  ,  30 հունիսի, 2012

«Ռոման» ձեռք բերեց 25-ամյա բրազիլացուն

Իտալական «Ռոման» ձեռք է բերել բրազիլական «Ֆլումինենսեի» կիսապաշտպան Մարկինյոյի տրանսֆերային իրավունքը:

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա բրազիլացին վարձավճարով էր հանդես գալիս հռոմեական ակումբում: Մարկինյոն չորս տարվա պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ: Նրա տեղափոխության համար «Ֆլումինենսեն» կստանա 3.5 միլիոն եվրո, հաղորդում է Football Italia-ն:

Իտալիայի ավարտված առաջնությունում բրազիլացին «Ռոմայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում եւ դարձել է երեք գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով